211652_close_icon
views-count4148 դիտում article-date 10:17 17-06-2020

Պատգամավորները կներգրավվե՞ն որպես մեղադրյալներ. մանրամասներ հունիսի 14-ի դեպքերից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի ընթացքից: Բանն այն է, որ այդ օրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակիցները հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, անգամ փակել էին Նալբանդյան և Խանջյան փողոցները: Բայց քանի որ Հայաստանում արտակարգ դրության ժամանակ արգելվում են հավաքները, ուստի մի խումբ անձանց նկատմամբ կանոններին չենթարկվելու, երթևեկությունը խաթարելու առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ու թեև այդ օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները ևս նստել էին գետնին, խոչընդոտում էին երթևեկությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ որոշում չկա, որ պատգամավորները ևս կներգրավվեն այս գործում` որպես մեղադրյալների: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով կարող է անցնել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը, որը դեռ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց իրենց միանալու կոչեր էր անում: Նրա ակտիվությունը գրավել է իրավապահների ուշադրությունը: Ամեն դեպքում, այս մասով հստակեցումներ կլինեն միայն այսօր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր