6111 դիտում
22:31 17-06-2020
Ցանկանում եմ, որ սա դաս լինի հանրային գործիչների համար և խոսքի ազատության հետ անպատասխանատու չվարվեն․ ակտիվիստը դատի է տվել Արթուր Իսպիրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը փաստացի կեղծ և զրպարտող, իմ համբավը արատավորող տեղեկություններ է տարածել լրատվամիջոցով: Պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով հերքել կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, և 500 հազար դրամի չափով փոխհատուցում պահանջել: [url=https://www.tert.am/am/news/2020/06/17/Gharibyan-arman/3320490?fbclid=IwAR3QNNucq3pteOi2QmpDZBixhWxCTv_68bwA-dC59mbPISzsXTa1LWF_jXA]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը:
Տեղեկացնենք, որ Ֆիրդուսի թաղամասի շենքի պահպանման համար օրեր առաջ խնդրով անհանգստացած մի խումբ քաղաքացիներ և ակտիվիստներ հանդես եկան շենքի քանդումը դադարեցնելու կոչերով, որից հետո, շենքի քանդումը ժամանակավորապես կասեցվեց:
«Պարոն Իսպիրյանը սխալմամբ կամ գիտակցաբար սխալ տեղեկություններ է տարածել իմ և իմ պայքարակից ընկերների հասցեիին, մասնավորապես, ասել էր՝ «Այդ պաստառով երիտասարդներն ուղարկված են և գիտենք՝ ում պատվերով են եկել»:
Տեղեկացնենք, որ երեկ Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ թյուրիմացաբար կարծել է, որ Ֆիրդուսի թաղամասի պատմական ժառանգության համար այս օրերին մղվող պայքարը հերթական մեդիարշավն է և հայցել էր ակտիվիստների ներողամտությունը, սակայն Արման Ղարիբյանը, նշում է՝ օրենքը պահանջում է զրպարտության դեպքում ոչ թե ներողութուն խնդրել, այլ սխալ տեղեկությունը՝ հերքել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/17/Gharibyan-arman/3320490?fbclid=IwAR3QNNucq3pteOi2QmpDZBixhWxCTv_68bwA-dC59mbPISzsXTa1LWF_jXA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1054 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2257 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան