211652_close_icon
views-count6987 դիտում article-date 14:13 18-06-2020

Դուք սովոր եք եղել՝ «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու. Նիկոլ Փաշինյան

Մենք պայմանը դրել ենք, եթե մարդը չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակվի, թող չդիմի հակաճգնաժամային աջակցությունից օգտվելու համար: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 20-րդ միջոցառումը ենթադրում է, աջակցություն ստացող անձանց տվյալները հրապարկվում են համապատասխան կայքում և դա կարող է անձնական տվյալների հրապարակում դիտարկվել: «Սա նրա համար է, որ չարաշահումներ թույլ չտանք: Պետ է կետ լինի, որ մարդը համաձայն է իր անձնական տվյալների հրապարականը: Եթե մարդը համաձայն չի, ինչո՞ւ համաձայն չի, եթե տուժած ոլորտի աշխատող է, ուրեմն պետք է համաձայնություն լինի: Եթե չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակենք, ուրեմն մարդը թափանցիկության խնդիր ունի, ուրեմն ասենք ինքը մեծահարուստ է և չի ուզում հարևան իմանա, որ ինքը պետությունից 68 հազար դրամ աջակցություն է ստացել: Երբեմն իմ մոտ տպավորություն է, որ օրենքներն այնպես են ընդունված, որ հատուկ հնարավոր չլինի արդյուննավետ աշխատել, որ հնարավոր լինի ծանոթ, ընկեր, հորեղբոր տղա մտցնել, մտցնել ցուցակ, փողերը մեջ-մեջ անել: Ոչ, պետք է հրապարակվի, եթե չի հրապարակվելու, այս միջոցառումը չենք անում և վերջ: Կամ էլ ասեն՝ չենք հրապարակում, սկսեն սոցիալական ցանցերում, թերթերում գրեն, որ ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորեղբոր տղերքն են, մնացած 85 հազարը՝ փոխվարչապետների, մնացածն էլ նախարարների: Հետո էլ հայտարարեն՝ ոչ ոք օգնություն չի ստացել: Դուք սովոր եք եղել «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, դրա համար նշանակում է, որ ոչ ոք չի ստացե՞լ: Պայմանը հետևյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում»,- հայտարարեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր