211652_close_icon
views-count989 դիտում article-date 09:09 20-06-2020

Արցախի պաշտպանության բանակից այլ տեղափոխություններ ևս կլինեն ՀՀ ՊՆ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ պաշտպանու­թյան նախարարություն և բարձր պաշտոնների նշանակում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտ­պանության բանակի հրամանատարի տեղակալ: Եվ ահա, 1 տարի անց որոշում է կայացվել Միքայել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն և նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ, իսկ թե կոնկրետ որ վարչության, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ի դեպ, այս փոփոխություն­ները սկսվեցին այն պահին, երբ հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ Օնիկ Գասպարյանը նախ հյու­րընկալվել են հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխա­տանքային խորհրդակցությանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, և առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից այլ տեղափոխություններ ևս կլինեն ՀՀ ՊՆ. Միքայել Համբարձումյանն առաջին նշանակումն էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր