3210 դիտում
09:59 09-07-2020
Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարություն տեղափոխելու մասով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, սակայն 1 տարի անց որոշում էր կայացվել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն և նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Սակայն մենք տեղեկացանք, որ տեղափոխություններն այսքանով չեն ավարտվել, և Արցախի պաշտպանության բանակից ՀՀ պաշտպանության նախարարություն է տեղափոխվել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:
Սակայն այլ դրվագներ ևս կան: Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս հանդիպումն ավելի շուտ պետք է կայանար, սակայն պլանները փոխվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի Արտակ Դավթյանի՝ պաշտոնից ազատման պատճառով, և նոր հանդիպումը նշանակվել է արդեն հուլիսի 4-ին: Հավելենք, սակայն, որ Արցախից Հայաստան տեղափոխությունները այսքանով չեն ավարտվելու»,-գրում է թերթը:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
986 դիտում
09:09 20-06-2020
Արցախի պաշտպանության բանակից այլ տեղափոխություններ ևս կլինեն ՀՀ ՊՆ․ «Ժողովուրդ»
1054 դիտում
13:25 29-01-2024
Գրիգոր Մինասյանի հրամաններով քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղափոխություններ են եղել
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»