3231 դիտում
09:32 20-06-2020
Վերահսկվելու է խաղատների ֆինանսական հոսքը և խաղային գործընթացը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բարեփոխումներին ուղղված ծրագրերի համակարգված ընթացքն ու շարունակականությունը, կառավարության ծրագրով նախատեսված արդյունքներն ապահովելու ու միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով կառավարության 2019 թ․ դեկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել է ՊԵԿ 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:
Բայց տնտեսական և գործարար միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները նոր մարտահրավերներ են ի հայտ բերում նաև հարկային ու մաքսային մարմինների համար: Այդ փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու և մարտահրավերներն արդյունավետ հաղթահարելու համար անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերանայելու սահմանված առաջնահերթություններն ու դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Եվ ՊԵԿ-ը մշակվել է 2021-2025 թթ․ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:
Այստեղ անդրադարձ կա շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեությանը: Ըստ այդմ, կներդրվեն շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողությունն իրականացնող էլեկտրոնային կառավարման համակարգեր: Այլ կերպ՝ վերահսկողությունն արվելու է ոչ միայն ֆինանսական հոսքերի, այլև խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
994 դիտում
16:26 16-06-2014
Խստորեն վերահսկվելու է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը
1965 դիտում
15:25 06-07-2017
Վերահսկվելու է ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»