3997 դիտում
13:36 20-06-2020
ԵՄ Արևելյան Գործընկերության երկրները, այդ թվում Ադրբեջանը, հաստատել են իրենց հանձնառությունը ինքնորոշման իրավունքին. ԱԺ պատգամավոր
Կրկին արտաքին քաղաքականության մասին, այն որ ամեն օր բղավում են, թե տապալել ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։
Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին», «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։
- Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»։
- Սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ո'չ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։
- Այսպիսով, վերջին երեք օրերի ընթացքում հրապարակվեց Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի ուղերձը, որում առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ:
- Հրապարակվեց Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսի եւ Իգոր Կռուլկոյի նամակը ուղղված Եվրոպական ինստիտուտների ղեկավարների և ԵՄ անդամ 27 պետությունների կառավարությունների ղեկավարների ու Արևելյան գործընկերության 6 երկրների ղեկավարներին, որով ի թիվս այլ հարցերի, վերահաստատում են աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին` շեշտելով, որ դրանք հիմնված են ԵԱՀԿ հիմնական սկզբունքների վրա՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան։
- Եվ, վերջապես, ընդունվեց Եվրախորհրդարանի առաջարկների հիմնարար փաստաթուղթը, որով հստակ տեսնում ենք, որ Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, ինչպես ամեն օր գուժում են որոշ քաղաքական գործիչ-փորձագետներ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
19:34 09-05-2014
Պուտինը կոչ է արել հարգանքով վերաբերվել ազգերի ինքնորոշման իրավունքին
922 դիտում
12:01 25-11-2022
Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախի ինքնորոշման իրավունքին՝ ցեղասպանությունից խուսափելու համար
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից