2175 դիտում
10:37 24-06-2020
Հայաստանում զարգանում է այլընտրանքային էներգիայի արտադրությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Էներգետիկ անվտանգության հարցերի լուծումը մշտապես եղել է կառավարության գործունեության հիմնական թիրախներից մեկը: Հետևողական աշխատանքներ տանելով Հայաստան ներմուծվող հիմնական էներգակրի՝ գազի գնման և դրա ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ պետությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը և էներգախնայող նորարարական լուծումների ներդրմանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախորդ շաբաթ կրկին քննարկվեց գազի սակագնի բարձրացման հարցը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել էր 1000 խմ գազի միջին սակագինը սահմանել 283 ԱՄՆ դոլար՝ գործող 255-ի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն սեփական հաշվարկների արդյունքում առաջարկել էր 266.7 դոլարի սահմանագիծը, որն էլ ընդունվեց:
Վերոհիշյալ քննարկումները կրկին առաջնային հարթակ բերեցին էներգետիկայի ոլորտի զարգացման և դրա անվտանգության հարցերը: Այս ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը հիմնականում միտված է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, էներգամատակարարման հուսալիության ապահովմանը, տեղական վերականգնվող էներգապաշարների օգտագործման ծավալների մեծացմանը, ինչպես նաև էներգախնայող միջոցների ներդրմանը: Գործադիրը ձգտում է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող կայուն էներգահամակարգ, դրա համար ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորություններ: Ուշադրության կենտրոնում են նաև ատոմային էներգիայի արտադրության պահպանման և հզորացման հարցերը: Մշտական միջոցառումներ են իրականացվում ատոմային գործող էներգաբլոկի պահպանման և անվտանգության զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով վերջերս կառավարությունը պետական բյուջեից վարկային միջոցներ հատկացրեց, ինչը կնպաստի պահպանման աշխատանքներն արդյունավետ և որակյալ իրականացնելուն: Սրան զուգահեռ ընթացքի մեջ են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1607 դիտում
09:32 21-07-2016
Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը նվազել Է 4,9 տոկոսով. «Ժողովուրդ»
3923 դիտում
09:52 27-01-2018
Հայաստանը Կալիֆոռնիայի օրինակով կավելացնի մաքուր էներգիայի արտադրությունը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»