211652_close_icon
views-count3402 դիտում article-date 15:49 24-06-2020

Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար Վաչագան Իշխանյանի ջոկատում փառավոր մարտական ուղի անցած և 1992թ.-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսի հիշատակին, նրա ընտանիքի անդամների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհել Սերգեյ Ամիյանի կիսանդրու պատվանդանին:

Նմանատիպ նյութեր