211652_close_icon

«Լուսավոր Հայաստանն» ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է. Արթուր Վանեցյան. Pastinfo.am

views-count19351 դիտում article-date 15:27 24-06-2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած եւ իշխանությունն ուզումպացրած անձի կցորդ - «[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/06/24/%C2%AB%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%C2%BB-%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%BA%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A5%D6%81-%D5%B8%D6%80-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A8-%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB-%D5%AF%D6%81%D5%B8%D6%80%D5%A4-%D5%A7%C2%BB-%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A5%D6%81%D5%B5%D5%A1%D5%B6/1015655]Փաստինֆո[/url]»-ի հարցին ի պատասխան հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, թեեւ նշել էր, որ առանց ՍԴ եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է։ «Նման զարգացումներից հետո Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինձ համար վերանում է լինել որպես ընդդիմադիր ուժ։ Իմ գնահատմամաբ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ եւ դա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։

Նմանատիպ նյութեր