1310 դիտում
20:26 24-06-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի բարձրացման նախագիծը
[url=https://www.tert.am/am/news/2020/06/24/Parliament-taxsis/3327196]Tert.am-[/url]ը գրում է. Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Նախագծին դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն նիստերին չէր մասնակցում: Եվ այսպես՝ նախագիծն ընդունվեց 74 կողմ, 14՝ դեմ, 2՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսված է գույքահարկի բարձրացում:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:
Նմանատիպ նյութեր
3681 դիտում
16:35 25-06-2020
Կսահմանվեն գույքահարկի նոր սանդղակներ. ԱԺ-ն ընդունեց գույքային հարկի փոփոխությունների նախագիծը
14061 դիտում
11:17 27-10-2017
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
4496 դիտում
13:58 31-10-2018
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց համաներում հայտարարելու մասին նախագիծը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»