211652_close_icon
views-count1557 դիտում article-date 15:18 25-06-2020

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի ընկերներ, քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»,- գրել է Վարդանյանը: Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 3 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Վերջինի հետ շփումներ ունեցած Նաիրա Զոհրաբյանի թեստի պատասխանը բացասական է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր