211652_close_icon
views-count4747 դիտում article-date 10:00 26-06-2020

Գիշերն ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ․ ակցիայի մասնակիցները «զավթված է» գրությամբ պաստառներ են փակցրել ՍԴ-ի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս գիշեր ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել օգտատերը Արգիշտի Գեւորգյանը։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ ՍԴ-ն զավթված է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից. «Գործող իշխանությունները գնացին Սահմանադրական դատարանը սեփականաշնորհելու ուղիով»: Ակցիայի մասնակիցը նշել է, որ գործող իշխանությունները գնացին գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղիով և իրենց ուզում են «Զավթված է» գրությամբ պաստառներ փակցնել ՍԴ-ի վրա։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկուշաբթի երեկոյան 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր