46786 դիտում
21:45 26-06-2020
Խոշոր հրդեհ Երևանում. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում մեկ տասնյակից ավել հրշեջներ քաղաքացիների օգնությամբ պայքարում են կրակի դեմ. ժամանել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեկ տասնյակից ավել հրշեջ-փրկարարներ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացիների օգնությամբ պայքարում են կրակի դեմ:
Կրակը տեսանելի է քաղաքի մի քանի ծայրամասերից և դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը:
Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ-ի 120 աշխատակից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Որեւէ շենքի բան չի եղել, բնակելի տարածքներ հրդեհը չի հասել։ Կարողացել են կանխել եւ վերեւի մաս չեն թողել հասնի։ Այս պահին այստեղ ԱԻՆ 120 աշխատակից է աշխատում»,- ասաց նախարարը։
Ցոլակյանը նշեց, որ քամին շատ է բարդացնում աշխատանքը. «Այն օջախները, որոնք հանգած են թվում, քամու պատճառով կարող է նորից բոց առաջանալ»։
Դեպքի վայր է ժամանել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Պատճառների մասին եկեք հիմա չխոսենք, պատճառները կպարզվեն եւ հստակ կասվեն։ Պետք չի այս պահին ինչ-որ վարկածներ ասել։ Ամենակարեւորը, որ բացի պատճառից, հրդեհն ինչու բռնկվում»,- ասաց քաղաքապետը։
Նա նկատեց, որ ԱԻՆ-ը այս պահին աշխատում է իր մաքսիմալ հնարավորության սահմանում. «Մենք մշտապես իրենց կողքին կանգնած ենք՝ որպես քաղաք։ Այս պահին 10 ջրցան ավտոմեքենա այստեղ են, որոնք քաղաքապետարանի ավտոմեքենաներն են»։
Մարությանը հայտնեց, որ Երեւան քաղաքն իր տիրապետման տակ ունի 30 ջրցան ավտոմեքենա. «Հիմա այստեղ մեր մեքենաներն այստեղ աշխատում։ 20-ը նույնպես պատրաստ է, ինչպես մնացած մեքենաները։ Սպասում եմ յուրաքանչյուր պահի, մեկ զանգով կհասնեն այստեղ։ Այդ մեքենաները բազմապրոֆիլ մեքենաներ են»։
Քաղաքապետը նշեց, որ տարածը մոտ 100 հեկտար է, որից 8 հեկտարը պատկանում քաղաքային իշխանությանը, մնացածը՝ թանգարանին։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ, ովքեր տեղում ծառայություն են կատարում:
Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի կարգարդությամբ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում