211652_close_icon
views-count33253 դիտում article-date 22:08 25-06-2021

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող անտառում. հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի դեմ. ժամանել են ԱԻ նախարարն ու ՓԾ տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  4 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջ-փրկարարարներ պայքարում են Ծիծեռնակաբերդի անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հրդեհի վայր  են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարար Անդրանիկ Փիլոյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը;

 Հրշեջները  մոտ 40 վայրից մեծ դժվարությամբ մոտենում են կրակի օջախներին, որպեսզի կարղանան նախ կանխել կրակի տարածումն, ապա մարել այն:

Հրշեջների  աշխատանքը դժվարանում է  նաև քամու պատճառով, քանի որ քամին իր սև գործն է անում:

Մի խումբ հրշեջներ էլ ուսակիր սրսկիչներով են մարում ծառերի բներում առաջացած կրակի օջախները:

Հրդեհի տարածքն այնքան մեծ է, որ հրշեջները մի քանի  «շլանգ» են իրար միացնում, որպեսզի կարողանան այդ  800-1500մ մետր տարածքում ջուր հասցնեն կրակի օջախների վրա:

Թե ինչն է  եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզ չի:

Այս պաին աշխատանքները շարունակվում են և փրկարար ծառայության տնօրեն Ա. Գասպարյանի կարգադրությամբ հերթապահություն է իրականացվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 249+
249+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր