211652_close_icon
views-count3702 դիտում article-date 09:25 01-07-2020

Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չհրաժարվեց ծխախոտ արտադրող ընկերության օգնությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որևէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, և հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում: «Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լի­նի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որևէ ծխախոտային ընկերության հետ՝ թե´ ֆինանսական, թե´ ոչ ֆինանսական առումով»,- նշել էր նա: Այս հայ­տարարության ֆոնին հետաքրքիր էր արձանագրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահար­մանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ վարակի տարածումը կանխելու և բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Եվ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաև «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ և վա­ճառքով: Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթը հունիսի 24-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է նա­խարար Թորոսյանը համաձայնել այս պարագայում աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից, արդյոք այս դեպքը թույլատրելի է համարել: Եվ ահա, երեկ՝ հունիսի 29-ին, նախարարությունից պարզաբանեցին, թե հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավա­րության որոշումների հիման վրա: Ստացվում է՝ նախարար Թորոսյանն ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխա­խոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաև խրախուսելի: Համաձայնեք՝ սկզբունքային տեսակետ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր