9339 դիտում
10:13 01-07-2020
Արսեն Թորոսյանը հիմա էլ որոշել է ոչնչացնել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահության համակարգի քանդող նախարար Արսեն Թորոսյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ի թիվս այլ առողջապահական հիմնարկների, որոշել է քանդել նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը: Բոլոր դեպքերում իր գործողությունները այդ բուժհաստատության դեմ վկայում են այդ մտադրության մասին:
Երևի բոլորն են հիշում, թե ինչ աղմուկով նա փոխեց Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենին, որից հետո մեծ կոնֆլիկտներ տեղի ունեցան ինստիտուտի կոլեկտիվում, իսկ ինքը՝ նախարար կոչեցյալը, վախկոտ ճագարի պես փախավ մամլո ասուլիսից, երբ նրան սկսեցին շատ կոնկրետ հարցեր տալ: Այդ դեպքերից հետո Ուռուցքաբանության ինստիտուտը լքեցին բազմաթիվ փորձառու կադրեր, իսկ մթնոլորտը այդպես էլ չառողջացավ:
Բացի կադրային խնդրից, հիվանդանոցն ունի նաև դեղամիջոցներով սպասարկման խնդիր: Ինչպես հայտնի է, օրենքով սահմանված կարգով քաղցկեղով հիվանդների համար նախատեսված են անվճար դեղամիջոցներ, սակայն ինչպես մեր թերթը բազմիցս գրել է, մենք ստանում ենք և շարունակում ենք ստանալ բողոքներ, որ հիվանդներին ստիպում են սեփական միջոցներով ձեռք բերել դեղորայք, իսկ ինստիտուտից բացատրում են, թե իրենք չեն մասնակցել ինչ-ինչ տենդերների, որի պատճառով օրենքի այդ դրույթը ինստիտուտում չի գործում: Սակայն մեզ հայտնի է, որ մի շարք մասնավոր հիվանդանոցների համար նման դեղորայք պետությունը տրամադրում է:
Հետևապես, վերադառնում ենք այն հարցին, թե ինչու է Արսեն Թորոսյանը ցանկանում քայքայել Ֆանարջյանի անվան ինստիտուտը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
49374 դիտում
21:38 30-08-2019
2 քաղաքացի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկներին մեղադրում են իրենց ազգականների մահվան մեջ
Այս բաժնից
1327 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»