2948 դիտում
09:25 02-07-2020
Տուրիստական գործակալությունները փակման եզրին են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը: Օրինակ, «Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ երեք ամիս տանից են աշխատել. «Քանի որ ես ճանաչում եմ շուկան, պետք է ասեմ, որ շատ տուրիստական գործակալություններ են փակվել, որովհետև մարդիկ չեն կարողանում վարձերը վճարել և հանձնում են տարածքները: Դրա հետևանքով շատ քաղաքացիներ մնում են առանց աշխատանքի: Այս պահի դրությամբ ստեղծված վիճակը տուրիզմի ոլորտի վրա բացասաբար է ազդում»։
Նշենք նաև, որ տուրընկերություններն այս ամիսներին մեծ վնասներ են կրում: «Վարդան թրավել»-ի տնօրենի խոսքով՝ իրենք ևս ֆինանսական կորուստներ ունեն: «Եթե գումարենք այն շահույթը, որը պետք է ունենայինք մենք, կորուստները շատ մեծ են: Չէ՞ որ մայիսից մինչև օգոստոսի վերջ տուրիստական գործակալությունների ամենապիկ շրջանն է, բոլորը մեկնում են հանգստի: Այս պահի դրությամբ մենք, բացի այն, որ չունենք շահույթ, նաև ծախսեր ենք անում: Օրինակ՝ ես վճարում եմ յուրաքանչյուր ամիս տարածքի վարձակալության գումար, չնայած մարտ և ապրիլ ամիսների վարձակալության գումարը իմ ընկերության տարածքի սեփականատերը, հասկանալով մեր վիճակը, չվերցրեց: Ամեն օր են կորուստները»,- մեծ ափսոսանքով նկատեց մեր զրուցակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2547 դիտում
10:36 25-04-2017
Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է. «Ժողովուրդ»
2398 դիտում
10:24 27-03-2019
Հայաստանում փոքր ՀԷԿ-երը փակման եզրին են. ահազանգ․ «Ժողովուրդ»
3010 դիտում
10:04 14-01-2015
Լևոն Սարգսյանին պատկանող խաղատունը փակման եզրին է. ՀԺ
Այս բաժնից
826 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1045 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
733 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»