2547 դիտում
10:36 25-04-2017
Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է, ինչի արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգել են ծննդատան աշխատակիցները` հայտնելով, որ իրենք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ: Բուժհաստատության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, թե աշխատավարձերի նվազումը կապված է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ, իսկ պարտքը մոտավոր հաշվարկներով մոտ 10-15 մլն դրամի է հասնում:
«Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի: Թող աշխատողները մի քիչ սպասեն, տեսնենք՝ ինչ կլինի: Ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ինչից նվազել է նաև ֆինանսավորումը: Իրենց աշխատավարձերի նվազումը պարտքերի հետ հեչ կապ չունի»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2398 դիտում
10:24 27-03-2019
Հայաստանում փոքր ՀԷԿ-երը փակման եզրին են. ահազանգ․ «Ժողովուրդ»
2945 դիտում
09:25 02-07-2020
Տուրիստական գործակալությունները փակման եզրին են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
727 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
910 դիտում
07:24 22-10-2024
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. «Ժողովուրդ»