3335 դիտում
15:39 02-07-2020
Վերակառուցվել է Խնձորուտի խմելու ջրաղբյուրը և ջրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, ՀՀ կառավարության և Զառիթափ խոշորացված համայնքի համաֆինանսավորմամբ՝ ընդհանուր շուրջ 16 մլն. դրամով վերակառուցել է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրը և խմելու ջրագիծը:
Խնձորուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգը սպասարկվում է համայնքի կողմից: Տարիների ընթացքում կատարվել են ինչպես վերակառուցման, այնպես էլ նորոգման և վերանորոգման աշխատանքներ, սակայն համակարգն ամբողջությամբ չի ենթարկվել վերակառուցման: Ծրագրով իրականացվել է աղբյուրակապի վերանորոգում, շուրջը սանիտարական գոտու ստեղծում և արտաքին ցանցի կառուցում` պոլիէթիլենային և պողպատե խողովակներով, որոնց երկարությունը 1165 մետր է:
Այսօր արդեն համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից: Նախկինում ջրի սակավություն էր. խողովակաշարի որոշ հատվածների և աղբյուրակապի անմխիթար լինելու պատճառով՝ ջուրը լիարժեք չէր հասնում Խնձորուտ բնակավայր: Այժմ ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
811 դիտում
13:09 16-02-2024
Արենի բնակավայրում վնասվել է Ախտա խմելու ջրագիծը. ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Այս բաժնից
1795 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
976 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
1009 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը