211652_close_icon
views-count3005 դիտում article-date 10:10 04-07-2020

20 մլրդ դրամից ավելի դրամաշնորհ է ներգրավվել բնապահպանության համար. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության մոտ 13 տոկոսն ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված է հատուկ ռեժիմ: Պետությունն ընդունել է հատուկ կարգավորումներ վերջիններիս պահպանման և օգտագործման նպատակով: Մեր երկրի ինքնատիպ կենսաբազմազանությամբ հարուստ նման մեծ տարածքների հսկողությունը պահանջում է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ հատկապես հաշվի առնելով մեզանում դեռ առկա բնության հանդեպ կատարվող օրինախախտումների բարձր տոկոսը: Բազմաթիվ վարչական և քրեական գործերով անցնում են նաև ԲՀՊՏ-ների աշխատակիցները: Պետական բյուջեով հատկացված միջոցները, հատկապես հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակի պայմաններում, չնայած վերջին տարիներին արձանագրված աճին չեն վերացնում ոլորտում առկա ռիսկերը: Պետության կողմից հատկացվող հիմնական միջոցներից բացի ոլորտի լիազոր գերատեսչությունը էական քայլեր է ձեռնարկում նաև դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Վերջին 1.5 տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությունը միջազգային համագործակցության շրջանակներում կարողացել է հաստատել 23․2 մլն եվրոյի, 16.2 մլն ԱՄՆ դոլարի և մոտ 11.2 մլն դրամի դրամաշնորհային միջոցներ, որոնց հիմնական մասն ուղղվելու են ԲՀՊՏ-ների պահպանությանը և կարողությունների մեծացմանը, իսկ մնացած մասը՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը: Այդ միջոցներով հաստատված 14 դրամաշնորհային ծրագրերն ընթացքի մեջ են և գումարային կազմում են մոտ 20.3 մլրդ ՀՀ դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր