211652_close_icon
views-count2377 դիտում article-date 10:55 04-07-2020

Դեմոկրատները փոխել են նախընտրական ծրագրերը․ «Ամերիկայի ձայն»

Կորոնավիրուսի համաճարակը ստիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը փոխել նախընտրական ծրագրերը: Կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենին հանրությանը ներկայացնելու միջոցառումների փոխարեն նրանք վիրտուալ համագումար կանցկացնեն: Հաղրոդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5488152.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Մենք այդ վիրուսի մասին շատ բան չգիտենք, բայց այն, ինչ մենք իմացել ենք, այն է, որ վիրուսը փոխանցվում է փակ տարածություններում: Դա նշանակում է, որ գուցե չպետք է ունենանք ավանդական համաժողով»,- ասում է Բրուքինգի ինստիտուտի մասնագետ Էլեյն Կամարքը: Հազարավոր պատվիրակությունների ասվել է, որ չուղևորվեն դեպի Վիսկոնսին նահանգի Միլվոքի քաղաք, որտեղ պետք է տեղի ունենար համագումարը: Դեմոկրատական կուսակցության ղեկավարները կլինեն այնտեղ՝ վարելու վիրտուալ հանդիպումը: Քաղաքի արհեստավարժ բասկետբոլի մարզադաշտի փոխարեն կօգտագործվի ավելի փոքր կենտրոն: Իսկ 20 հազար հանդիսատեսին կփոխարինի հեռուստատեսությունը: Դեմոկրատների փոխանցմամբ՝ նախատեսում են Միլվոքիից 4-օրյա ուղիղ հեռարձակումներ իրականացնել, ներկայացնել Բայդենի ելույթը, որպես նախագահի թեկնածու: «Կարծում եմ, որ այսպես ծրագրելու դեմոկրատների որոշումն ավելի լավ կծառայի նրանց: Նրանք ժամանակ ունեն դիտարկելու համար նորարարական տեխնոլոգիաները: Նրանք ունեն ազատություն և լայն շրջանակ՝ ջանք ու եռանդ ներդնելու, որպեսզի իրականանցնեն լավագույն վիրտուալ համագումարը»,- ասում է «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի քաղաքական կառավարման մասնագետ Լարա Բրաունը: Ապրիլի սկզբին դեմոկրատները հետաձգեցին իրենց համագումարը, որը նախատեսված էր հուլիսի սկզբին՝ նշանակելով օգոստոսի 17-ին` Հանրապետականների համագումարից մեկ շաբաթ առաջ: Ամերիկացի փորձագետների կարծիքով, մինչդեռ, բազմամարդ համագումարներին կուսակցությունների համար ամենակարևորը, թեկնածուներին ներկայացնելիս, բազմության ծափահարություններն ու սատարող վանկարկումներն են: Երբ Հյուսիսային Քարոլինայի նահանգապետը համագումարի մասնակիցներից պահանջեց դիմակներ կրել, հանրապետականները որոշեցին նախագահ Թրամփի առաջադրումն ու մեկնարկի խոսքը կազմակերպել Ֆլորիդայում, որտեղ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են:

Նմանատիպ նյութեր