5077 դիտում
16:56 05-07-2020
Էրդողանի փեսային ու ընտանիքին սոցցացնում վիրավորելու համար 11 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ սոցցանցերում վիրավորական մեկնաբանություններ գրելու համար 11 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է [url=https://www.ermenihaber.am/ru]Eermenihaber[/url]-ը:
Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Հաղորդվում է, որ հետաքննության շրջանակներում պարզվել է վիրավորանքներ գրած 19 օգտատերերի ինքնությունը, որոնցից 11-ին հաջողվել է ձերբակալել։
Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։
Կատարվածին հատուկ տեսաուղերձով անդրադարձել է նաև Էրդողանը՝ տեղեկացրելով. «Նման դեպքերը կանխելու համար Թուրքիայում սոցցանցերի գործունեությունը համակարգող իրավական նորմեր կմշակվեն»։
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
10:27 15-02-2014
Թուրք գրողը ներողություն է խնդրել Ցեղասպանության թեմայով հայերին վիրավորելու համար
2055 դիտում
16:59 06-03-2014
«Ակոսի» խմբագիր Ռոբեր Քոփթաշը տուգանվել է՝ թուրքական կուսակցությանը վիրավորելու համար
Այս բաժնից
1168 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1210 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1222 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև