6593 դիտում
10:13 08-07-2020
Դրամական նոր հատկացում` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի կառավարությունը «Նովավաքս» ընկերությանը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է շնորհել կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը փորձարկելու ու արտադրելու համար, որը հաջողության դեպքում, 2021 թվականի հունվար ամսին կունենա 100 միլիոն չափաբաժին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ինչպես ընկերության գործադիր տնօրեն Ստենլի Էրքն է ասում, հաջողության դեպքում նշված հարյուր միլիոն չափաբաժնի արտադրությունը կսկսվի այս տարվա չորրորդ եռամսյակից ու կավարտվի հունվար-փետրվար ամիսներին:
Այս գումարը կծառայի նաև փորձարկումների 3-րդ փուլն անցկացնելուն: Սա այն փուլն է, երբ փորձարկումներն իրականացվում են մարդկանց վրա, ինչը կարող է սկսել հոկտեմբերից:
Հիշեցնենք, որ մարտ ամսին նույն պատվաստանյութի համար 456 միլիոն դոլար է հատկացվել Johnson & Johnson's և 486 միլիոն դոլար` Moderna ընկերություններին: ԱՄՆ-ի կառավարությունը Emergent Biosolutions ընկերությանն է հատկացրել 628 միլիոն դոլար հայրենական արտադրության ծավալները մեծացնելու հնարավորություն ստեղծելու համար:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ներկայումս համարում են պատվաստանյութի ստեղծումը, հիվանդություն, որին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան կես միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
«Նովավաքսը» մինչև մայիս չէր իրականացրել մարդկանց անվտանգության հարցով փորձեր: Ուշացած փորձերի պատճառն այն է, որ պատվաստանյութն աճեցվում է միջատների բջիջներում, գործողություն, որի համար պահանջվում է երեսուն օր, որից հետո միայն գիտնականները կարող են սկսել զտման գործողություններ:
«Նովավաքսը» արտադրամասեր ունի նաև Չեխիայի Հանրապետությունում և ծրագրում է երկու գործարան հաստատել Եվրոպայում ու Ասիայում: Հնդկաստանում գործարան ունենալու դեպքում ամեն ամիս ծրագրում է արտադրել 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:
Նմանատիպ նյութեր
1776 դիտում
09:25 29-05-2020
Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում պատվաստանյութի համար․ «Ամերիկայի ձայն»
831 դիտում
09:13 27-10-2020
Դեկտեմբերին պարզ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը․ Էնթոնի Ֆաուչի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»