211652_close_icon
views-count2086 դիտում article-date 13:09 08-07-2020

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ընդերքի օգտագործման ընթացակարգում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «[url=https://armenpress.am/arm/news/1020953.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի հուլիսի 8-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: «Օրինագծով առաջարկվող փոփոխությունները միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու նպատակին: Այսուհետ առաջարկում ենք արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարներն ուսումնասիրված և հաստատված չեն մետաղականի համար՝ վերջին 5 տարվա ընթացքում, իսկ ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում»,- ասաց Շուշանյանը: Փոխնախարարը նշեց, որ այսուհետև հանքավայրերը տրամադրվելու են ամբողջ պաշարով: Դրանք չեն տրոհվելու տարբեր տնտեսավարողների միջև: Օրենքի նախագծով նախատեսված են նաև մի շարք այլ փոփոխություններ և կարգավորումներ:

Նմանատիպ նյութեր