211652_close_icon
views-count22656 դիտում article-date 16:00 08-07-2020

Երեք ամսվա ընթացքում երեխաները կորցրել են իրենց մարզական որակները, հետ են մնացել տակտիկական, տեխնիկական և ուժային մարզումներից, որը շատ վատ է անրադառնալու նրանց մարզվիճակի և առողջության վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ

Հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլ մի շարք մարզիչների անունից, ովքեր իրենց մարզումների անցկացման նպատակով ունեն օրինական կարգով վարձակալած մարզադահլիճներ: Մարզադահլիճները հիմնականում դպրոցների մարզադահլիճներ են: Փաստացի մարզիչները կորցրել են իրենց եկամուտի աղբյուրը և մարտ ամսից շատերը չեն ունեցել կողմնակի եկամուտ: Դժվար է հոգալ առօրյա հոգսերը, ընտանիք պահելը,կոմունալ վճարները և վարկային պարտավորությունները: Մայիսի 4-ից և 18-ից բացվեցին մի շարք ռիսկային ոլորտներ(հանրային սննդի վայրեր,տրանսպորտ, գեղեցկության սրահներ և այլն): Բացվեցին մարզասրահներ և մարզական ակումբներ, բայց դպրոցներում գործող մարզական խմբակների գործունեության վրա շարունակում է կիրառվել սահմանափակումը: Այսինքն, եթե տարածքը մասնավոր է և անունը մարզասրահ կամ ակումբ է, իրավունք ունի աշխատելու, իսկ եթե տարածքը պետական է և վարձակալած, իրավունք չունի՞: Այդ մարզասրահները և ակումբները նույնպես այցելում են երեխաներ և զբաղվում են սպորտով: Նշեմ, որ այս երեք ամսվա ընթացքում երեխաները կորցրել են իրենց մարզական որակները, հետ են մնացել տակտիկական, տեխնիկական և ուժային մարզումներից, որը շատ վատ է անրադառնալու նրանց մարզվիճակի և առողջության վրա: Երեխաները բակերում շփվում են այլ երեխաների հետ, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և շփման շրջանակը գրեթե հնարավոր չի պարզել: Արդյո՞ք սա հակահամաճարակային տեսակետից ավելի վտանգավոր չէ: Առաջարկում եմ մշակել հստակ հակահամաճարակային անվտանգության կանոններ, սահմանել աշակերտների քանակ և թույլատրել մարզումների վերսկսումը: Դահլիճի ախտահանում, աշակերտների ջերմաչափում, օգտագործվող գույքի աղտահանում, օդափոխություն,հոսող ջրով և օճառով լվացվելու հնարավորություն, ձեռքերի համար աղտահանիչ նյութերի առկայություն այդ ամենը մենք պարտավորվում ենք և կարող ենք ապահովել: Քանի որ ես արևելյան մարտարվեստի մարզիչ եմ և մեր մարզումները շատ բազմազան են, հավաստիացնում եմ Ձեզ, որ երեխաները սահմանված ժամկետներում չեն անցկացնի մենամարտական մարզումներ և նրանց պարապմունքները կանցկացվեն 2-ից 3 մետր հեռավորության վրա ( մեր դահլիճները հիմնականում ունեն 150մք – ուց մեծ մակերես): Կարծում եմ երեխաների առողջության համար ավելի անվտանգ է մարզվել աղտահանված դահլիճներում, քան գտնվել չաղտահանված բակերում: Խնդրում եմ լուծում տալ այս հարցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր