2356 դիտում
09:32 09-07-2020
Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան իրականության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում ամենաինտրիգային հարցը, որը դեռևս վերջնական հանգուցալուծում չի ստացել, վերաբերում է ՀՀ դատաիրավական ոլորտի փոփոխություններին, իսկ ավելի կոնկրետ՝ ՍԴ շուրջ ընթացող գործընթացներին, որոնց պատճառով իշխանությունները փաստացի խոր ճգնաժամ ձևավորեցին Սահմանադրական դատարանում։
Այս հարցում իշխանությունը միջազգային հարթակներում տեղի ունեցող ամեն մի զարգացում մատուցում է իրեն ձեռնտու «սոուսով»՝ հույսով, որ միջազգային գործընկերներն իրենց դատողություններն ու եզրահանգումները կայացնելիս ստեղծված ընդհանուր պատկերի մասին հստակ պատկերացում չեն ունենա և ադեկվատ գնահատական տալու հնարավորությունից զրկված կլինեն։
Սակայն հասկանալի է, որ միջազգային ոչ մի կառույց չի առաջնորդվում բացառապես միակողմանի տեղեկատվությամբ:
Բոլորվին վերջերս հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մի քանի անգամ իր հեղինակավոր կարծիքը ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովը, որն, ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները վերահսկող առանցքային կառույցներից է, և չնայած հանձնաժողովն ունի զուտ խորհրդատվական կարծիք, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ցանկացած իրավական գործընթացում գերկարևոր է և անկյունաքարային։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով` ՍԴ և ՀՀ դատաիրավական ոլորտի շուրջ ստեղծված զարգացումների հետ կապված հանձնաժողովի հետ այսօր էլ խորքային համագործակցում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որն, ըստ մեր տեղեկությունների, բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
14:58 31-10-2018
Գագիկ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին
3016 դիտում
23:03 15-03-2016
ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»