211652_close_icon
views-count1408 դիտում article-date 15:28 10-07-2020

Մաթեմատիկայի քննության գնահատականներն արդեն հասանելի են. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում, իսկ բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00-ն: Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: «Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել. ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն»,-տեղեկացնում են ԳԹԿ-ից: Միաժամանակ հայտնել են, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00­-ն:

Նմանատիպ նյութեր