2971 դիտում
09:58 11-07-2020
Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ այժմ նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի հաղթող, և համապատասխան հրամանից հետո նա պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը, և այդ դեպքում փոխնախարարի հաստիքը կմնա թափուր, քանի որ պաշտոններն անհամատեղելի են: ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց. «Այս պահին արդարադատության նախարարի տեղակալ տիկին Գալյանի անունը ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուների ցուցակում։ Նշված երկու պաշտոնները համատեղել հնարավոր չէ», – հայտնեց նա։ Այսպիսով, Արդարադատության նախարարությունում սեպտեմբերին մեկ հաստիք թափուր կլինի, քանի որ հանձնաժողովը կգործի հենց սեպտեմբերից:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչև մրցույթն արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված էր, և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ պետք է զբաղեցներ այդ կարևորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել էր իր մարդուն «գործուղել» դատախազություն և անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
10:59 18-06-2015
ՀԷՑ-ից նիստին ոչ ոք ներկա չէր՝ ո՛չ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ո՛չ էլ նրա տեղակալներից որևէ մեկը
15726 դիտում
09:28 09-05-2017
ԳՇ պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքը կկրճատվեն, այդ թվում՝ գեներալ Հայկազ Բաղմանյանը
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»