211652_close_icon
views-count2693 դիտում article-date 14:21 11-07-2020

Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով 1800 կրակոց. Արցախի ՊԲ

Հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր