6458 դիտում
19:33 14-07-2020
Մակրոնը հայտարարել է, որ «կորոնավիրուսի վերադարձի» նշաններ են նկատվում Ֆրանսիայում
Ֆրանսիայում կորոնավիրուսի վերադարձի նշաններ են նկատվում, սակայն երկիրը պատրաստվել է համաճարակի հնարավոր երկրորդ ալիքին: [url=https://www.theguardian.com/world/2020/jul/14/pared-down-bastille-day-parade-in-paris-to-honour-coronavirus-workers-emmanuel-macron]Theguardian[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային հարցազրույցի ժամանակ:
«Նշաններ կան, որ կորոնավիրուսի տարածումը նորից կսկվի, բայց մենք դրան պատրաստ կլինենք: Մենք շատ բան ենք սովորել համավարակի ընթացքում»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ «Ֆրանսիայում դիմակի, շնչառական սարքերի և դեղերի բավարար պաշարներ կան»:
Ֆրանսիացի առաջնորդն իր երկրի բնակիչներին հիշեցրել է սանիտարական միջոցառումների պահպանման կարևորության մասին: «Խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքացիներին դիմակ կրել, երբ փողոց են դուրս գալիս և հատկապես, երբ գտնվում են փակ տարածքում»,- հավելել է Մակրոնը:
Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով համաճարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 172 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 30 հազարը:
Նմանատիպ նյութեր
2639 դիտում
10:47 02-11-2018
Մակրոնը Եվրոպային զգուշացրել է 1920-ականների պոպուլիզմի վերադարձի մասին. Politico
6277 դիտում
22:55 19-12-2021
Էմանուել Մակրոնը՝ հայրենիք հայ ռազմագերիների վերադարձի մասին
3931 դիտում
17:07 05-10-2018
Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Էմանուել Մակրոնը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Այս բաժնից
1159 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1204 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1219 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև