211652_close_icon
views-count4742 դիտում article-date 22:22 14-07-2020

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սահմանին հետագա լարումը կանխելու համար

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին հետագա լարումը կանխելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: «Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ ուղղված բոլոր կողմերին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար», - գրել է Ապաթուրայը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր