2847 դիտում
23:53 14-07-2020
«Սոչին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ալեքսանդր Կարապետյանի հետ
«Սոչին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ, հայտնում է Armsport.am-ը:
«Սոչիի» նոր պայմանագիր կկնքեն 32-ամյա հարձակվողի հետ, եթե ակումբը չկարողանա մշտական հիմունքներով ձեռք բերել հարձակվող Ալեքսանդր Կոկորինին, ով մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով է խաղում «Սոչիում»: Կոկորինի պայմանագիրը «Զենիթի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Միևնույն ժամանակ, մեծ հավանականություն կա, որ Կարապետյանը կարող է նոր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ և մնալ ակումբում որպես պահեստային հարձակվող, նույնիսկ եթե ակումբը կարողանա համաձայնության գալ Կոկորինի հետ, քանի որ ՌՊԼ-ում հայ ֆուտբոլիստներին որպես լեգիոներ հաշվի չեն առնվելու 2020/21 մրցաշրջանից:
Ինքը՝ Կարապետյանը, ցանկանում է մնալ «Սոչիում» և պայմանագիր կնքել ռուսական ակումբի հետ մինչև 2021 թվականի ամառ: Եվրոպական և Մերձավոր Արևելքի որոշ ակումբներ նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում հայ հարձակվողի նկատմամբ:
Կարապետյանը «Սոչիին» է միացել 2019-ի ամռանը: Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի հարձակվողը «Սոչիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ:
Նմանատիպ նյութեր
2189 դիտում
15:42 05-03-2016
«Բարսելոնան» ցանկանում է Մեսիի հետ պայմանագիրը երկարաձգել
3132 դիտում
18:21 24-07-2016
Կրիշտիանու Ռոնալդու. Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ
4090 դիտում
15:30 21-12-2016
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մոուրինյոյի հետ
Այս բաժնից
2380 դիտում
10:37 18-01-2025
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան
22660 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3037 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան