211652_close_icon
views-count2999 դիտում article-date 17:46 15-07-2020

Եվրահանձնաժողովը խոստանում է նոր գլոբալ կարանտին թույլ չտալ համավարակի 2-րդ ալիքի դեպքում

Եվրամիության մշակած ռազմավարությունը գլոբալ կարանտինի նոր սահմանում և ԵՄ-ի տնտեսության կանգնեցում թույլ չի տա համավարակի երկրորդ ալքի դեպքում: Այդ մասին,հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության եվրակոմիսար Ստելա Կիրիակիդեսը՝ ներկայացնելով Եվրամիության ռազմավարությունը: Հաղրդում է tass.ru-ն։ «Մեր խնդիրն է կանխել, այլ ոչ թե կասեցնել: Այն դեպքում, եթե առանձին տարածաշրջաններում մենք հարկադրված լինենք կասեցնելու համավարակը, մենք դա կանենք արդյունավետորեն՝ գլոբալ կարանտինի կրկնական սահմանում և տնտեսության նոր կանգնեցում թույլ չտալու համար»,- հայտարարել է նա: Եվրահանձնաժողովի ներկայացրած ռազմավարությունը նպատակամիտված է առաջին հերթին աշնան շրջանին, երբ շատ փորձագետներ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք են սպասում: Բացի դրանից, Եվրահանձնաժողովը նախազգուշացնում է այն ռիսկերի մասին, որոնք այդ ֆոնին ներկայացնում է սեզոնային գրիպի սովորական համաճարակաը, որն սպառնում է քայքայել մարդկանց իմունիտետը և սրել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը: Գլոբալ կարանտինը, որը 2020 թվականի մարտի կեսերից մինչև մայիսի կեսերը փաստորեն կազմալուծեց Եվրամիության տնտեսությունը, հետպատերազմյան Եվրոպայում կհանգեցնի 2019 թվականի համեմատությամբ Եվրամիության միագումար համախառն ներքին արդյունքի 8,3 տոկոսով ռեկորդային անկման՝ Եվրահանձնաժողովի ամառային տնտեսական կանխատեսման համաձայն:

Նմանատիպ նյութեր