211652_close_icon
views-count1949 դիտում article-date 20:43 15-07-2020

ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ կիրականացնի Տավուշի մարզում՝ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների առնչությամբ

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն, ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում, նշելով, որ փաստահավաք աշխատանքներ կատարելու համար այցելել են Տավուշի մարզի Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր։ «Այցելել ենք Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր փաստահավաք աշխատանքներով՝ կապված հուլիսի 12-14-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծությունների և գնդակոծությունների հետ: Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն, ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր