3300 դիտում
18:27 16-07-2020
Արցախում համաներում է հայտարարվել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին շարունակել է նույն օրը առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին:
Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենքը:
Նմանատիպ նյութեր
2305 դիտում
11:40 31-10-2018
Ազգային ժողովը քննարկում է համաներում համաներում հայտարարելու նախագիծը. ՈՒՂԻՂ
1888 դիտում
14:48 28-07-2014
Իրանում մեծամասշտաբ համաներում է հայտարարվել
763 դիտում
14:14 31-08-2015
Վիետնամում բազմահազարանոց համաներում է հայտարարվել. բանտերից ազատ կարձակվի մոտ 19,000 մարդ
Այս բաժնից
1150 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1204 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1219 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև