211652_close_icon
views-count5149 դիտում article-date 21:09 16-07-2020

Գիտնականները կորոնավիրուսի դեմ պայքարող նոր դեղամիջոց են ստեղծել

Չիլիացի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել «Քովիդ-19»-ի դեմ պայքարի համար ինտերֆերոնների (պաշտպանական սպիտակուց) հիման վրա: Ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20200716/1574458953.html]ria.ru[/url]-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ակնկալվում է դեղամիջոցի փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Չիլիական հեռուստատեսության տվյալներով՝ Կոնսեպսիոն քաղաքում արտադրվում է առաջին չիլիական հակավիրուսային դեղամիջոցը «Քովիդ-19»-ի դեմ: Դեղամիջոցի բաղադրության հիմքում ընկած են ինտերֆերոններ (սպիտակուցներ, որոնք օրգանիզմն արտադրում է ի պատասխան վիրուսի ներխուժման): Ներկա պահին մասնագետները թույլտվության են սպասում մարդկանց վրա փորձարկումներ սկսելու համար: Կոնսեպսիոնի համալսարանի ֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար Խորխե Տոլեդոն, որը դեղամիջոցի ստեղծողներից է, նշել է, որ «եթե օրգանիզմը նախապես հարստացվի ինտերֆերոններով, ապա ակնհայտ է, որ վիրուսի հայտնվելուն պես ծանրաբեռնվածությունն օրգանիզմի համար ավելի քիչ կլինի»: Չիլին 6-րդ երկիրն է աշխարհում կորոնավիրուսով վարակման ցուցանիշով. երկրում վիրուսով վարակվել է ավելի քան 321 հազար մարդ, մահացել՝ 7186-ը:

Նմանատիպ նյութեր