Մեծ Բրիտանիայի գիտնականները պատրաստվում են ասթմայի դեմ նոր դեղամիջոց փորձարկել
Բրիտանացի բժիշկները նոր դեղամիջոց են մշակել ասթմայի դեմ, որը փորձարկելու են մոտ ապագայում, գրում է Lancet հայտնի բժշկական ամսագիրը:
Բժիշկների խոսքով՝ նոր դեղամիջոցը զգալիորեն բարելավելու է ասթմայով հիվանդների կյանքը: Ամսագրում հրապարակվել են նաև հետազոտության արդյունքները:
Փորձարկումները ցույց են տվել, որ Fevipiprant կոչվող դեղամիջոցի փորձած հիվանդների մոտ շնչառական ուղիների բորբոքային պրոցեսները կրճատվել են:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում 5 միլիոնից ավելի մարդ տառապում է ասթմայից: Միայն 2014 թվականին այդ երկրում մահացել է 1200 մարդ: