9124 դիտում
23:07 16-07-2020
Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է ավարտվի. Ջուդի Չու
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության տրամադրումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Մտքերս անմեղ հայերի հետ են, որոնք տառապում են այս բռնության հետևանքով: Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է ավարտվի: Ահա թե ինչու եմ ամեն տարի կոչ անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնությունը, որը նրան թույլ է տալիս շարունակել իր ագրեսիան»,- ասել է կոնգրեսականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Սփիերը փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ ռազմական օգնության ծավալները: Քվեարկությունը այս հարցով տեղի կունենա հուլիսի 20-ին:
Նմանատիպ նյութեր
794 դիտում
09:13 30-12-2022
Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ. կոնգրեսական Ջուդի Չու
2304 դիտում
09:37 13-07-2019
Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին․ Ջուդի Չու․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1042 դիտում
23:42 11-01-2025
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին
1162 դիտում
23:04 11-01-2025
Ավելի քան 55 հազար մարդ ստորագրել է Լոս Անջելեսի քաղաքապետի հրաժարականի պահանջով խնդրագիրը
952 դիտում
22:14 11-01-2025
Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության․ Զուրաբիշվիլի