Ժոան Լապորտա. Չավիի տեղը ես այս ղեկավարության օրոք «Բարսա» չէի գնա
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն լուրերը, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Չավին:
«Եթե ես լինեի Չավիի տեղը, երբեք չէի գնա «Բարսա»՝ այս ղեկավարության օրոք», ասել է Լապորտան:
Օրերս Չավին «Ալ-Սադի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը: Ընդ որում, պայմանագրում կա կետ, որը նրան թույլ կտա հեռանալ «Բարսելոնա»: