3712 դիտում
21:59 17-07-2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: [url=https://armenpress.am/arm/news/1022214.html]«Արմենպրեսի»[/url] թղթակցի փոխանցմամբ՝ սա Փաշինյանի և Միշուստինի երկրորդ հանդիպումն է: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը նախորդել են ՀՀ վարչապետի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Բելառուսի մայրաքաղաքում անցկացված նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
16:44 29-04-2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միխայիլ Միշուստինի հետ
Այս բաժնից
487 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
901 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
490 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները