211652_close_icon
views-count2570 դիտում article-date 17:04 18-07-2020

Հայաստանի, Ադրբեջանի եւ բոլոր դաշնակից պետությունների ղեկավարներին կոչ եմ անում կասեցնել հակամարտությունը. Քադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գրառում է կատարել իր «Telegram» ալիքում, որում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել կասեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը: «Թանկագի՛ն բարեկամներ Չեչեն ժողովուրդը ինչպես ոչ մի այլ մեկը լավ գիտի խաղաղությանն գինը, ինչպես նաեւ վշտի, որը բերում է պատերազմը: Մեր ժողովուրդը մինչեւ այսօր երբեք չի ունեցել այսպիսի հանդարտություն, կանոնավորություն, բարեկեցություն: Մենք մեր փորձով գիտենք, որ ավելի լավ է պատերազմը կանխել եւ ամեն ինչ անել բարդ հարցերի խաղաղ լուծման համար: Այսօր մենք հետեւում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին սրված իրավիճակին: Երկու պետությունն էլ մեզ համար եղբայրական են: Բայց այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավագին են ամբողջ Կովկասի եւ ԱՊՀ երկրների համար: Ես Հայաստանի, Ադրբեջանի եւ բոլոր դաշնակից պետությունների ղեկավարներին կոչ եմ անում հանդես գալ եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու այդ հակամարտությունը: Կոչ եմ անում նաեւ հոգեւորականությանը ասել իրենց ծանրակշիռ խոսքը: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ կողմերը միմյանց ձեռք մեկնեն եւ խաղաղության հասնեն: Այլապես, Բարձրագույն Ալլահը մի արասցե, եթե այս դիմակայությունը անցնի լայնածավալ պատերազմի, ապա արդյունքը հղի է ողբերգական մեծ հետեւանքներով ոչ միայն ամբողջ Կովկասի համար: Մենք հիշում ենք Ղարաբաղում իրադարձությունները, որքան մարդկային կորուստներ բերեց այդ պատերազմը: Եվ այսօր կրկին զոհվածներ կան, իսկ իրավիճակը շիկացած է: Ես մշտապես կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել իրավապահ մարմինների աշխատակիցների եւ զինվորականների համապատասխան պատրաստվածությանը: Դա անհրաժեշտ է ժողովրդի եւ պետության ամբողջականության պաշտպանության նպատակով: Բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է այդ վտանգավոր ուժն օգտագործել ցանկացած վեճի լուծման համար: Լավագույն պատերազմն այն է, որում չի զոհվում ոչ մի զինվոր եւ չի կատարվում ոչ մի կրակոց: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին սրված հակամարտության մասնակիցները պետք է իմանան, որ եթե չընդունեն շտապ վճռական միջոցներ, ապա իրավիճակը կարող է անցնել մեծ բաց պատերազմի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Կսկսվեն նոր սադրանքներ, կլինեն զոհվածների անվերջանալի հոսքեր, վիրավորները, փախստականները, որբերը վերջ չեն ունենա… Բայց հաղթողներ չե՛ն լինի: Ես դարձյալ կոչ եմ անում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՊՀ ղեկավարներին անհապաղ միջամտել այս հարցին: Իմ կողմից հանուն խաղաղության հասնելու պատրաստ եմ ծնկի գալ եւ ցանկացածին խնդրել: Այո՛, ես պատրաստ եմ, եթե պետք է զենք վերցնել եւ մարտնչել արդարության, խաղաղության համար: Բայց ավելի ողջամիտ կլինի, եթե մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ լայնածավալ ողբերգություն թույլ չտանք»,- գրել է Ռամզան Քադիրովը:

Նմանատիպ նյութեր