211652_close_icon
views-count11693 դիտում article-date 21:54 20-07-2020

Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջադրել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածու

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/1022463.html]«Արմենպրեսը»[/url], այս մասին Ուեսթը նշել է բլոգեր Քրիս Քեյթլիի հետ հարցազրույցում: Նա շեշտել է, որ ցանկանում է փոխնախագահի պաշտոնում տեսնել Ջեյ Զիին: Ռեփերը հայտարարել է, որ Ջեյ Զին իր «եղբայրն» է, և իրենք ամբողջ կյանքում կապված են իրար: Ավելի վաղ Ուեսթը հայտնել էր, որ փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու հանդես է գալու Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին, իսկ նախընտրական քարոզարշավի կարգախոսը շատ պարզ է լինելու՝ «Այո՛»: Ուեսթի խոսքով՝ այս պահին նա միայն երկու խորհրդական ունի՝ կինը՝ Քիմ Քարդաշյանը, և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որին Ուեսթը խնդրել է դառնալ «տիեզերական ծրագրի» ղեկավարը: Ուեսթը հուլիսի 20-ից սկսել է քարոզարշավը Հարավային Կարոլինայից։

Նմանատիպ նյութեր