211652_close_icon
views-count4670 դիտում article-date 17:39 21-07-2020

«Ոչ պատերազմին» կարգախոսով խաղաղ ցույց Ախալքալաքում՝ ընդդեմ Ադրբեջանի հրահրած սահմանային լարվածության

Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում, հավաքվել էր մոտ 2-ից 3 հազար մարդ՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից և հարևան գյուղերից: Ակցիան կազմակերպել էին Ախալքալաքի երիտասարդները, ովքեր խաղաղությն կոչ արեցին: Գրում է [url=http://jnews.ge/am/?p=45014#.XxbnaZ77TIV]jnews.ge[/url]-ն։ Ակցիան սկսվեց Վրաստանի ու Հայաստանի օրհներգներով, որից հետո երիտասարդները կարդացին իրենց հայտարարությունը հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով: Ակցիան տևեց մոտ մեկ ժամ և ավարտվեց հայկական քոչարիով: Ակցիայի ընթացքում ոչ մի միջադեպ չի եղել: Խաղաղ ցուցարարների հիմնական կոչ ու կարգախոսը հետևյալն էր. «Մենք՝ Վրաստանում ապրող հայերս, հատկապես Սամցխե-Ջավախքի ռեգիոնի, որոնք բնակչության մեծամասնություն են կազմում, ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերից, խիստ անհանգստացած ենք ու վրդովված, ելել ենք խաղաղ ցույցի «ոչ պատերազմին» կարգախոսով։ Մենք դեմ ենք մարտական գործողություններին ու բռնություններին, քանի որ երիտասարդներ են զոհվում թե մի, թե մյուս կողմից։ Մենք՝ Ջավախքի հայերս, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայերը, միշտ եղել ենք մեր հայրենիքի՝ Հայաստանի հետ, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում և միշտ պատրաստ ենք դժվար պահին ուս ուսի տված կանգնել մեր սիրելի հայրենիքի պաշտպանությանը, ինչը մի անգամ չէ, որ ապացուցել ենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր