4806 դիտում
21:13 22-07-2020
Ադրբեջանցիները հայկական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. դեսպան Սերգեյ Մինասյան
Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական հեղինակավոր Digi24 հեռուստաալիքին` հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված էսկալացիայի վերաբերյալ:
«Սա մի իրավիճակ է, երբ մենք ունենք ռազմական ակտիվության էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին: Եվ, կարծես, ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. նրանք այն համարել են ավելի քիչ ուժեղ, քան, օրինակ, Լեռնային Ղարաբաղում: Թվում է, թե Տավուշի տարածքում հիմա փխրուն զինադադար ունենք»:
Դեսպանն ընդգծել է, որ համաձայն ՀՀ ՊՆ հայտարարությունների՝ տեխնիկական տեսակետից հայկական դիրքում որևէ փոփոխություն չի եղել: Նա կարևոր է համարել, որ հայկական բանակն ուներ նման սպառազինություններ, բայց երբեք չի սպառնացել այդ խողովակաշարերի վնասմամբ՝ ի տարբերություն ադրբեջանական մոտեցման։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել՝ կապված հայկական ԱԷԿ-ի ռմբակոծության հետ»,-նշել է դեսպանը:
Նմանատիպ նյութեր
20598 դիտում
00:33 14-08-2021
Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Այս բաժնից
1174 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1198 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև
1501 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը