211652_close_icon
views-count2867 դիտում article-date 14:50 23-07-2020

Հայաստանը վերադառնո՞ւմ է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին․ փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր․ Ա․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա Կառավարության նիստում ԼՂ հակամարտության կարգավորման մասին վարչապետի հնչեցրած մտքերին։ Նա մասնավորապես գրել է․ «Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին: Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ մասին և ինչու՞ հստակ չի դրվում Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու գործընթաց սկսելու շուրջ ներքին և արտաքին քաղաքական քննարկումներ սկսելու հարցը: Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր: Լավ է ուշ, քան երբեք . . . » Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետն ասել էր, որ Թուրքիայի ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր