211652_close_icon
views-count17408 դիտում article-date 12:35 24-07-2020

Մոսկվայում հայերի ծեծին մասնակցած ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել․ ՌՀՄ-ն հայտարարություն է տարածել

Անցած գիշեր Մոսկվայում ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել, ովքեր մասնակցել են հայերի ծեծին: Այս մասին նշվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ: «Իլհամ Ալիեւը եւ Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Նրանց ձեռքի տակ գտնվող ավազակները գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: (Ընդ որում, նրանք ծեծել են նաեւ մի ադրբեջանցու՝ շփոթելով հայի հետ): Մոսկվայում ոստիկանությունը ավելի քան 50 ադրբեջանցի հանցագործի է ձերբակալել (տեսանյութում), ովքեր մասնակցել են հայերի ծեծին: Նրանց մեղադրանք է առաջադրվելու խուլիգանության եւ էթնիկն եկրպառակության հրահրման մեջ: Հարգելի հայրենակիցներ, ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ եւ կհետեւի հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հրահրողները, այլեւ այս հանցագործությունների «ոգեշնչողները»: Խնդրում ենք ձեզ այս օրերին զգոն լինել եւ միեւնույն ժամանակ չտրվել սադրանքներին: Ադրբեջանցիների վայրագությունների եւ նրանց կողմից կազմակերպված ջարդերի մասին տեղեկատվություն է ստացվում աշխարհի այլ երկրներից»:

Նմանատիպ նյութեր