5936 դիտում
14:13 25-07-2020
Ոստիկաններն ազատ են արձակել ադրբեջանցիների հետ բախումներից հետո ձերբակալված 7 հայերին․ ՌՀՄ
Մոսկվայում, Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ, ազատ են արձակվել 7 հայերը, ովքերն ավելի վաղ ձերբակալվել էին ադրբեջանցիների հետ անկարգությունների եւ բախումների ժամանակ:
«Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված յոթ հայերը, ովքեր դիմել էին ՌՀՄ-ի թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել»,- նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հայերի միությունը հորդորել է հայրենակիցներին չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված իրենց հայրենակիցների հուզական վիճակի վրա ազդող նորալուկ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին: «Այդ տխրահռչակ գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանիքի ներսում, սակայն ֆեյսբուքյան լայքերի համար անպատասխանատու կոչեր են հրապարակում եւ ելույթ են ունենում իրենց ժողովրդին եւ երկիրը խայտառակող ուղիղ եթերներում՝ այս օրերին իրար խառնելով մեր համայնքը: Զգոնություն: Հանգստություն: Եվ մենք կապ ենք պահպանում միմյանց հետ»,- նշվում է ՌՀՄ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիների խմբերը սկսել էին հարձակվել հայերի վրա:
Նմանատիպ նյութեր
17405 դիտում
12:35 24-07-2020
Մոսկվայում հայերի ծեծին մասնակցած ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել․ ՌՀՄ-ն հայտարարություն է տարածել
1271 դիտում
13:44 12-11-2015
Մեքսիկայում ոստիկանության հետ բախումներից հետո առնվազն 30 ուսանող է անհետացել
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր