211652_close_icon
views-count2789 դիտում article-date 18:47 24-07-2020

Կիևում փորձ է արվել այրել հայերին պատկանող սրճարանները

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: [url=http://analitikaua.net/2020/v-sojuze-armyan-ukrainy-osudili-popytku-vtyanut-obshhinu-v-politicheskie-processy/]AnalitikaUA.net[/url]-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ: «Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և համայնքին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ միության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և ակնկալում է օպերատիվ հետաքննություն դեպքերի առնչությամբ: Կիևում փորձ է արվել հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող երկու սրճարան այրել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշերը: Նախնական տեղեկատվության համաձայն զոհեր չկան, հրդհեի հետևանքով հաստատությունների առանձին հատվածներ վնասվել են:

Նմանատիպ նյութեր