2732 դիտում
21:13 24-07-2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ
Հուլիսի 24-ին տեղի է ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1174284822956653/]տեղեկացրել է[/url] Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
«Քննարկվել է ներկա սրացման համատեքստում համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Կարևորվել է իրավիճակի ապաէսկալացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,- ասված է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/24/1160668/]հաղորդել էինք[/url], Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել` անդրադառնալով նախորդ գիշեր Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կատարվող հարձակումներին:
«Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել ադրբեջանական կողմի փորձերը` հայ-ադրբեջանական սահմանին առկա դրությամբ պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և երկու ժողովուրդների համայքների միջև հակամարտություն ստեղծելու մասով: Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասված էր հայատարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
10873 դիտում
20:10 01-08-2017
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարարի հետ
736 դիտում
18:20 22-02-2024
ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակության հետ
Այս բաժնից
1489 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1450 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1276 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա